Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Այցը նախատեսվում է այս տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակել Մոսկվա իր առաջիկա այցի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ