Թուրքիայի դեմ զրպարտությամբ Իսրայելը փորձում է քողարկել «բարբարոսությունը Գազայում», նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին ուղղվող զրպարտությանը այն մարդասպանական ցանցի կողմից, որի ձեռքերին Գազայում 75 հազար անմեղ մարդու՝ մեծամասամբ կանանց և երեխաների, արյունն է», - ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, թե ինչպես է Թուրքիան, իր պնդմամբ, ապաստան տրամադրել նացիստական բռնաճնշումներից փրկվածներին։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։
«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, - հայտարարել էր Սաարը և հավելել, - Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:
Անկարայից արձագանքել էին ճանաչմանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։