Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ynet-ի հետ զրույցում հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էր հայտարարել, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել էր ԱԳ նախարարը։

2025-ի ամռանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր անդրադարձել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

2024-ի մարտին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։


XS
SM
MD
LG