Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել այն վերանայել։

Բաքուն պնդում է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը «խեղաթյուրվում են», իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Իսրայելի այս քայլը, իրենց գնահատմամբ, նպաստում է ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ խորացնում է հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Բաքուն նաև հայտարարել է, որ շարունակելու է իր քաղաքականությունը՝ «պատմական ճշմարտության պաշտպանության» և «տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու ուղղությամբ»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս որոշմանը:

XS
SM
MD
LG