Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, - հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել, - Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս որոշմանը:

Վերջին տարիներին Հայաստանի իշխանություննները հայտարարում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:

XS
SM
MD
LG