Հորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Կիրակի առավոտյան Հորմուզի նեղուցում՝ Հենգամ կղզու մերձակայքում իրանական առևտրային նավին արկ է հարվածել, զոհվել է անձնակազմի տասն անդամներից մեկը, չորսը վիրավորվել են, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի Քեշմ կղզու նահանգապետին:

Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, որ կոնտեյներային նավի հետ կապված միջադեպը քննվում է: Նա ընդգծել է, որ արկի ծագումը, տեսակը և միջադեպի հանգամանքները դեռ չեն հրապարակվել:

Financial Times-ի տվալներով՝ այս տարվա փետրվարի 28-ին Իրանի շուրջ ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցում, որով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, հարձակման են ենթարկվել յոթ տասնյակից ավելի առևտրային նավեր:

ԱՄՆ-ը և Իրանը փորձում են սեփական կանոնները հաստատել Հորմուզում, ինչն ուղեկցվում է այդ թվում նավերի վրա հարձակումներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակըՀութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համարԻրանը հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցելԻրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջաններիԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, 2-ը՝ ամերիկյան Իրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել ՀորմուզումԱՄՆ-ն առ այսօր Պարսից ծոցում 94 նավի ուղղություն է փոխել. Կենտրոնական հրամանատարությունԻրանը Հորմուզից դուրս «արգելված գոտի» կստեղծիԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատար