Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան զինուժը գիշերը հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների:
Իրանական IRNA և Fars լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ մի քանի պայթյուններ են լսվել Սիրիկ քաղաքում և Մինաբ շրջանում։
Ըստ Fars-ի՝ պայթյուններ են եղել նաև Քեշմ կղզում: Հղում անելով Հորմոզգան նահանգապետին՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ պայթյունները լսվել են ծովի կողմից՝ Հորմուզի նեղուցում:
Ամերիկյան կողմը տարածաշրջանում իրականացված որևէ ռազմական գործողության մասին չի հայտարարել:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը սրվել է օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շուրջ։