Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն առ այսօր Պարսից ծոցում 94 նավի ուղղություն է փոխել. Կենտրոնական հրամանատարություն

Հորմուզի նեղուցը, արխիվ
Հորմուզի նեղուցը, արխիվ

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման ընթացքում սեպտեմբերի 7-ի դրությամբ ամերիկյան ուժերը Պարսից ծոցում 94 առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը։

Կենտրոնական հրամանատարությունը նաև նշել է, որ այս ընթացքում ԱՄՆ զինված ուժերը շարքից հանել են երեք նավ և ստուգումներ ու խուզարկություններ են անցկացրել ևս երկուսում։

ԱՄՆ ռազմական շտաբն ընդգծել է, որ այս միջոցառումները ձեռնարկվել են Իրանի ծովային շրջափակման լիակատար պահպանումն ապահովելու համար։

ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակմանը զուգահեռ անցած ամիս նաև տնտեսական խիստ պատժամիջոցներ է սկսել կիրառել Թեհրանի նկատմամբ: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմի օրերին փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Հիմա, սակայն, նեղուցով քիչ նավեր են անցնում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG