Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել Հորմուզում

Իրանական լցանավը հարձակման է ենթարկվում, 6-ը սեպտեմբերի, 2026, արխիվ
Իրանական լցանավը հարձակման է ենթարկվում, 6-ը սեպտեմբերի, 2026, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցում հարձակվել է ամերիկյան երկու նավի և ութ նավթատար նավերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից այսօր ավելի վաղ իրանական նավթատար նավերի վրա հարձակման, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով կորպուսի հայտարարությանը։

Կորպուսը հայտարարել է, որ հարձակման ենթարկված 10 նավերը փորձում էին հատել Հորմուզի նեղուցի այն տարածքը, որը նրանք նկարագրել են որպես «արգելված և անվտանգ» տարածք։

Իրանական զինուժը նաև հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա, որոնց մեծ մասը խոցվել է, հայտնում է BBC-ին:

ԱՄՆ-ն չի հաստատել իրանական կողմի տեղեկությունը:

Մինչ այդ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էր, որ ոչնչացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող հինգ նավթատար՝ ի պատասխան ամերիկյան ռազմանավի դեմ իրանական հրթիռային հարձակումների։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ վերջին երկու օրերին կորպուսը երկու անգամ բալիստիկ հրթիռներով փորձել է հարվածել ամերիկյան ռազմանավին։ Նավը կարողացել է խուսափել հարվածներից, անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Հունիսին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից շաբաթներ անց ԱՄՆ-ն և Իրանը խախտեցին հրադադարը՝ միմյանց մեղադրելով դրա համար: Հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետն ամբողջությամբ չօգտագործվեց՝ մյուս հարցերի շուրջ բանակցելու համար:

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն մի քանի անգամ հարվածել է Իրանում գտնվող թիրախների: Իրանական զինուժն իր հերթին հարվածել է Ծոցի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտներին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG