ՀՀ կառավարության ցանկությունն է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը. վարչապետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, Երևան, 4-ը հունիսի, 2026թ.

Հայաստանի կառավարության ցանկությունն է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի հասկանալով՝ նույն ցանկությունն ունի նաև ամերիկյան կողմը:

«Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ արդեն այս տարի աշնանը գետնի վրա աշխատանքները իրականացվեն», - հավելեց Կառավարության ղեկավարը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացիների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան «Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում այս պահին չկա». ԱԳ փոխնախարարTRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ՍաֆարյանՄոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբՀամաձայնագիր «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև. ադրբեջանական կողմը «հասանելիություն կստանա մալուխին, ոչ թե տվյալներին»Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրըԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանըԻնչ է ամրագրվում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագրովԱՄՆ-ն և ՀՀ-ն նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը