Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հավանություն է տրվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքը, արխիվ

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

«Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», - ասված է հայտարարությունում։

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ը հաղորդեց, որ ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը:

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից:

XS
SM
MD
LG