«Ֆերոմոլիբդենից մինչև ձկնամթերք». ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան՝ ըստ նախարարի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշում է՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան: «Ազատության» հարցին ի պատասխան՝ նախարարը թվարկեց՝ «գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք»:

«Նայել ենք Ադրբեջանի ներմուծումը, նայել ենք մեր արտահանումը, կարծում ենք՝ կան ապրանքներ, որոնց կարիքը ադրբեջանական շուկան ունի», - ասաց նախարար Պապոյանը:

Վերանշյալ ապրանքները, ըստ նրա, Բաքուն ներմուծում է, և եթե հայկական գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջարկել, նախարարի կարծիքով՝ «անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի»:

Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ արտահանվելիք ապրանքների շուրջ, Պապոյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմը կոնկրետ հայտարարություն կանի, դրանից հետո կհետևի հայկական կողմի հաստատումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ հույս է հայտնել, որ ինչպես Ադրբեջանն է Հայաստան ներմուծում վառելիք, առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի:

Անցած շաբաթ վրացական երկաթուղով Ադրբեջանից Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա բենզին, որն արդեն վաճառվում է բենզալցակայաններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». Գևորգ Պապոյան ՀՀ-ն պատրաստ է պետբյուջեով իրականացնել երկաթգծի վերականգնումը, եթե ՌԴ-ն պատշաճ ժամկետում դա չանի. Փաշինյան«Ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է». «Մեգա Թրեյդի» տնօրեն«Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». Փաշինյան