Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». Գևորգ Պապոյան


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Ազատությանը փոխանցեց, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:

«Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:

Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին. - «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամքային սահմանով գա: Ես կարծում եմ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան», - ընդգծում է նախարարը:

Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG