Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը «պետք է շատ շուտով ավարտվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «շատ հաջող» է ընթանում և, որ «պետք է շատ շուտով ավարտվի»։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին՝ հավելելով, որ վստահ չէ, որ հրադադարը պետք է երկարաձգվի։ Թրամփը նշել է, որ եթե Իսլամաբադում Իրանի հետ համաձայնագիր կնքվի, ինքը կարող է մեկնել:

Նախագահը նշել է. -«Եթե համաձայնություն չլինի… մարտական գործողությունները կվերսկսվեն»: Թրամփը, սակայն, ժամկետների մասին չի խոսել։

ԱՄՆ-ն և Իրանը այժմ երկշաբաթյա հրադադարի փուլում են։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 16-ից: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տեղահանվել, սա բնակչության մեկ հինգերորդն է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը սա «աննախադեպ» է որակել և կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ օգնել Լիբանանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը սպառնում է խաթարել ծովային առևտուրը, եթե ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը շարունակվիԹրամփը հայտարարում է՝ չունի Իրանի հետ հրադադարը երկարաձգելու ծրագրերԹրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ն կշրջափակի ՀորմուզըԱՄՆ-ն ի վիճակի չեղավ շահել Իրանի վստահությունը․ Ղալիբաֆ