Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է խաթարել ծովային առևտուրը, եթե ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը շարունակվի

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ կփակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պարսից ծոցով և Օմանի ծովով իրականացվող առևտուրը, եթե ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների վրա դրված ծովային շրջափակումը շարունակվի։

Իրանի պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարության մեջ ռազմական կենտրոնական հրամանատարության ղեկավարը նշել է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի շրջափակումը և «անվտանգություն չապահովի Իրանի առևտրային նավերի և նավթատարների համար», դա կդիտարկվի որպես «հրադադարի խախտման նախերգանք»։
Ալի Աբդոլահին հավելել է, որ Իրանը վճռականորեն կգործի՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու շահերը։

Միացյալ Նահանգները շաբաթվա սկզբից սկսել է ծովային շրջափակում Իրանի նավահանգիստների նկատմամբ այն բանից հետո, երբ շաբաթավերջին Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունները չհանգեցրին պատերազմի ավարտին։

Այդուհանդերձ, չնայած շրջափակմանը, Իրանի նավահանգիստներից դուրս եկող մի քանի նավեր կարողացել են անցնել Հորմուզի նեղուցը: Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել է, որ Իրանի հարավային նավահանգիստներից նավարկությունը շարունակվել է։
Գործակալության հաղորդման համաձայն՝ վերջին 24 ժամում իրանական «առևտրային նավերը մեկնել են աշխարհի տարբեր ուղղություններով»։

XS
SM
MD
LG