Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը, Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո հայտարարել է Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
X-ի գրառման մեջ Ղալիբաֆը հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։
«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմը ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը», - գրել է իրանցի պաշտոնյան, - Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ»։
Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հստակ չէ՝ բանակցությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև կշարունակվե՞ն, թե՞ ոչ։
Այս փուլում կողմերի միջև երկշաբաթյա հրադադար է։