ԵԱՏՄ գագաթնաժողովում կքննարկվեն «ԵՄ չափանիշներին անցնելու Հայաստանի որոշման հետ կապված ռիսկերը»

ԵԱՏՄ և անդամ պետությունների դրոշները

Ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները այս շաբաթ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկեն այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ եվրոպական չափանիշներին և տեխնիկական պահանջներին անցնելու Հայաստանի որոշման հետ, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ Հայաստանը «բավականին ակտիվորեն աշխատում է եվրոպական չափանիշներին և տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ»։

«Այս առումով ԵԱՏՄ անդամ պետությունները կարող են բախվել տնտեսական ռիսկերի, որոնք նույնպես պետք է գնահատվեն։ Իրականում, սա է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում քննարկման համատեքստը, եթե պետությունների ղեկավարները համաձայնեն քննարկել այս թեման», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկը կրկին ընդգծել է՝ Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանը օր առաջ պարզաբանի իր դիրքորոշումն այս հարցում։

«Ներկայիս իրավիճակը մեծ անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ներդրողների համար։ Ներդրողները սիրում են կանխատեսումներ անել և ցանկանում են գնալ կանխատեսելի իրավական միջավայր ունեցող երկրներ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:

«Անցյալ տարվա ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանում ռուսահայ գործարարին պատկանող էլեկտրաէներգետիկ ցանցերը (...) փաստացի բռնագրավվեցին։ Եվ մենք, իհարկե, նշում ենք դա։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիայի վաճառքի թեման պարբերաբար բարձրացվում է նաև Հայաստանում։ Այս ամենը շատ անառողջ մթնոլորտ է ստեղծում ռուսական բիզնեսի համար Հայաստանում», - պնդել է Օվերչուկը։

Մոսկվան տևական ժամանակ Երևանին հորդորում է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հայկական կողմից էլ արձագանքում են, թե դեռ ընտրության պահը չի հասունացել: Երևանից նաև պնդում են, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էՕվերչուկը բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայի գագաթնաժողովումԱնտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է ՄոսկվայինԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը «բարդ է լինելու» Հայաստանի եվրոպական ձգտումների պատճառով. ՊեսկովՊետդումայում առաջարկել են վերանայել Հայաստանի համար նախատեսված արտոնություններըՀայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. ԳրիգորյանԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովըՀայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտԳազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը. Պեսկով«ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան». ՓաշինյանՌուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի Միրզոյանն ու Սիմոնյանն արձագանքում են ռուսական կողմից հնչող հայտարարություններինԼավրով. Արևմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, այդ թվում՝ ՀայաստանինՕվերչուկ. Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, բայց պետք է արագ կողմնորոշվել«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». ՓաշինյանԻշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». ԳալուզինԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից. ՄիրզոյանՇոյգուն հայտարարում է Երևանի՝ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն «անհամատեղելի քայլերի մասին»