Մատչելիության հղումներ

«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

«Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և Եվրամիությունում, ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի», - ըստ РИА "Новости"-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հարևան երկրների հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Գալուզինը նաեւ հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք մտադիր են պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մինչև կստանան ԵՄ անդամակցություն։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև մեղադրել է Արևմուտքին Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելու փորձի մեջ և հայտարարել, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը «պոպուլիստական կարգախոս է»՝ նման այն կարգախոսներին, որոնք նախկինում օգտագործվել են Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում։

Գալուզինը ԵՄ-ին մեղադրել է «առաջիկա ընտրությունների վրա ազդելու» փորձերի մեջ ու հայտարարել, թե «Ռուսաստանն, ի տարբերություն Եվրամիության, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։

Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը «կպահպանի սառնասրտությունը» և թույլ չի տա երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:



XS
SM
MD
LG