Մատչելիության հղումներ

Օվերչուկը բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայի գագաթնաժողովում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։

«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում: Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։

«Մենք, անշուշտ, գոհ չենք դրանից, և ձգտում ենք, որ մեր տնտեսական հարաբերություններում որոշակիություն լինի որքան հնարավոր է շուտ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Աստանայում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պաշտոնական Երևանը Մոսկվայից հնչող դժգոհություններին ի պատասխան՝ հայտարարում է, որ Եվրամիության և ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարելու պահը չի հասունացել:

XS
SM
MD
LG