ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հալեպում մարտական ​​գործողություններով. դեսպան

SYRIA-SECURITY/SWEIDA-CONFERENCE

Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև բախումները Հալեպ քաղաքում՝ հայտարարելով, որ խորապես մտահոգված է իրավիճակով։

Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են օգնել կողմերի միջև լարվածության թուլացման ջանքերին:

«Մենք կոչ ենք անում Սիրիայի կառավարությանը, «Սիրիական դեմոկրատական ուժերին» (SDF), քրդերի կողմից կառավարվող տարածքների տեղական իշխանություններին և տեղում գտնվող բոլոր զինված ուժերին, դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ նվազեցնել լարվածությունը», - X-ում արված գրառմամբ ասել է դեսպանը:

Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։ Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտերգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և արագ վերսկսել մարտյան համաձայնագրի իրականացման բանակցությունները։

Սիրիական նոր կառավարության դաշնակից Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարությանը քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսը օգնություն խնդրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, տուժածներ չկան. Սիրիայում հայազգի պատգամավորԲախումներ Սիրիայում. ինչ իրավիճակ է հայերի շրջանումԹուրքիան հայտարարում է՝ եթե Սիրիան օգնություն խնդրի, կտրամադրի անհրաժեշտ աջակցությունՀալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել. «Գանձասար»Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերըՀալեպում ապրող հայ․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը ծառայում է որպես ապաստան հայերի համարՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ բախումների ֆոնին