Ուկրաինական դրոնները հարվածել են Պենզայում Wildberries-ի պահեստին, մեկ մարդ է վիրավորվել

Ուկրաինական անօդաչուները գիշերը հարվածել են ռուսական Wildberries ընկերության՝ Պենզայի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստին։

Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոյի տվյալներով՝ Wildberries-ի պահեստի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, մոտ 200 աշխատակից տարհանվել է։ Պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները։

Astra-ի հաղորդմամբ՝ Մաստինովկա գյուղում գտնվող համալիրը խոշոր բաշխիչ կենտրոն է և սպասարկում է Ռուսաստանի Մերձվոլգյան դաշնային շրջանը։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները նաև հայտնում են Թամանի նավահանգստի վրա հարձակման մասին։ Ըստ «Крымский ветер»-ի՝ հրդեհներ են բռնկվել «Տամաննեֆտեգազ» խոշոր նավթալցման համալիրի տարածքում։

Տեղացիները հայտնել են նաև Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում Wildberries-ի պահեստի վրա հարձակման մասին, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի տարածքում խոցվել է 258 ուկրաինական անօդաչու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհերՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըWildberries-ը՝ Ուկրաինայի թիրախումՀարվածներ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին. տուժում են նաև հայաստանցի վաճառողներըՈւկրաինան ԱԹՍ-երով հարվածել է Եկատերինբուրգում Wildberries-ի պահեստինՈւկրաինական դրոնները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի պահեստին