Ռուսական սահմանափակումներն ու վարչապետի խոստումները. ՔՊ-ի քարոզարշավը Գեղարքունիքում

Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» այսօր քարոզարշավ անցկացրեց Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքներում ու գյուղերում, և գրեթե բոլոր հանդիպումներում վարչապետը անդրադառնում է թերևս այս շրջանում ամենաթեժ հարցին՝ Ռուսաստանից սահմանափակումներին:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Վարչապետը շարունակ վստահեցնում է, որ աշխատանքի վերադառնալիս այս խնդիրներով կզբաղվի, կլուծեն դրանք, նա վստահեցումներ է տալիս ըստ էության բոլոր հանդիպումների ժամանակ: Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանից վարդերի արտահանում են կարողացել կազմակերպել այլ երկիր, թե կոնկրետ որ երկիր վարչապետը փակագծեր չբացեց: Նա ասաց, որ այդ մասին կհայտնեն, երբ ապրանքը տեղ հասնի։

Ավելի վաղ էր վարչապետ Փաշինյանը ռուսական «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի այս գործողություններն ու քայլերը սխալ որակեց։

«Իհարկե ԵԱՏՄ-ի օգուտը հասկանում ենք, բայց ես կարծում եմ, որ այս դեպքում ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի, որպեսզի միության հեղինակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրանա, այլ ոչ թե հակառակը, որովհետև եթե արդեն ինչ-որ սահմանափակումներ են կիրառվում, դա բացասական ընկալում է ստեղծում Հայաստանի քաղաքացիների շրջանում ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, զանգահարել էր ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու։ Խոսեցինք ընթացիկ գործերից և մեզ մոտ դրական զրույց ստացվեց։ Կարծում եմ՝ այս համատեքստում հիմա լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից։ Ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային, դա սովորական երևույթ է, որը միշտ եղել է և պետք է լինի, որովհետև անշուշտ այն ապրանքների որակը, որոնք մենք մատակարարում ենք ԵԱՏՄ երկրներ, շատ կարևոր է, բայց տվյալ պահին դա քաղաքականացվում է», - ասաց Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումներին զուգահեռ անցյալ շաբաթավերջին ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին Ռուսաստանի նախագահը և ԵԱՏՄ մյուս երեք երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին ու Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, ինչին ի պատասխան Երևանն արձագանքում է՝ հիմա նման հանրաքվե անցկացնելու նպատակահարմարություն չեն տեսնում։

Կառավարությունից հայտարարում են, որ սուբսիդավորման ծրագիր են ընդունել։ Այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը, գյուղմթերքը Եվրամիություն արտահանեն, պետությունից աջակցություն կստանան։ Իսկ ավելի վաղ էլ հենց Գեղարքունիքի մարզում Փաշինյանը ասաց, որ սուբսիդավորում կտրամադրեն այն ընկերություններին, որոնք անարդարացիորեն են տուժում այս ամենի հետևանքով։

Գեղարքունիքում «Ազատություն» վարչական ռեսուրսի կիրառման դեպքի ականատես եղավ։ Բնակավայրերից մեկում դհոլ նվագող երեխաներին ուղղորդում էր համայնքապետարանի աշխատակիցը, ապա նրանց նվագելու ու տեղաշարժվելու հորդորներին միացավ նաև տեղի դպրոցի տնօրենը։ Երեխաները չթաքցրին, որ այդ կինը հենց իրենց դպրոցի ղեկավարն էր։

Փաշինյանի հանդիպումներին մեծ թվով նաև տարեց քաղաքացիներ են մասնակցում, թոշակառուներ, նրանք էլ շարունակ ընդգծում են, որ սոցիալական քաղաքականության տեսանկյունից իշխանությունների քայլերը իրենց շատ են օգնել, առանձնացնում են կենսաթոշակների ավելացումը ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը Արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. վարչապետԿառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. ՓաշինյանՎաղվանից ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի վրաՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքըՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել է«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի ՀՀ-ից ներմուծվող բանջարեղենի վրա