Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան առաջնորդն այս հայտարարությունն արել է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղի Հորմուզի նեղուցը կրկին փակելու Թեհրանի որոշմանն ի պատասխան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը չեղարկել է Հորմուզի նեղուցը բացելու իր որոշումը«Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ օդուժ, ո՛չ ղեկավարներ․ ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, այնտեղ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Դա ռեժիմի պարտադրված փոփոխություն է կոչվում․․․Նրանք կրկին ուզում էին փակել նեղուցը, ինչպես արել են տարիներ շարունակ։ Նրանք չեն կարող մեզ շանտաժի ենթարկել», - Օվալաձև աշխատասենյակում ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ շարունակում են «խոսել» Թեհրանի հետ։ Նա հավելել է, որ 47 տարվա մեջ ամերիկյան որևէ վարչակազմ «դեմ դիմաց չէր կանգնել» Իրանի հետ, իսկ նրա վարչակազմը արեց դա։
«Շատ լավ խոսակցություններ են ընթանում․․․Խոսում ենք նրանց հետ։ Կոշտ դիրք ենք ընդունել։ Նրանք շատ մարդ են սպանել, մեր զինվորներից շատերին», - նշել է Թրամփը։
ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր հայտարարել է, որ Հորմուզը կշարունակի փակ մնալ։
«Անհնար է, որ ուրիշներն անցնեն Հորմուզի նեղուցով, այն դեպքում, որ մենք չենք կարող անցնել», - AP-ի փոխանցմամբ՝ ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստաեթերում։
Ապրիլի 12-ին Թրամփը հայտարարել էր նեղուցը շրջափակելու մասին։