Մատչելիության հղումներ

Իրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ Խաթիբզադե

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ» է պետք համաձայնեցնել։

«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ, - ասել է Խաթիբզադեն՝ շարունակելով, - Մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չենք կարող որոշել․․․ Իրականում, զգալի առաջընթաց է գրանցվել։ Բայց հետո տեսանք մյուս կողմի առավելապաշտական մոտեցումը։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։

Նախորդ շաբաթավերջին ԱՄՆ-Իրան իսլամաբադյան անարդյունք բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցային կետերից «մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը»։

Թեհրանից պնդում են, սակայն, որ քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացումը իրենց իրավունքն է։

«Ես պետք է շատ հստակ կերպով ասեմ, որ Իրանը չի ընդունի, որ իրեն միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնեն։ Մենք հանձնառություն կստանձնենք այն ամենի նկատմամբ, որը կլինի միջազգային կարգավորումներին և միջազգային իրավունքին համահունչ», - ասել է իրանցի դիվանագետը։



XS
SM
MD
LG