Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նավթամթերքի արտադրությունը հունիսին կտրուկ նվազել է

Ռուսաստանում նավթամթերքի արտադրության ծավալը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 21,8 տոկոսով։ Այդ մասին վկայում են «Ռոսստատի» հրապարակած տվյալները։

Համեմատության համար՝ մայիսին տարեկան անկումը կազմել էր 13,5 տոկոս։

Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի, բենզինի և դիզվառելիքի գների աճը վերջին շաբաթներին որոշ չափով դանդաղել է։

Վերլուծաբանները արտադրության անկումը կապում են Ուկրաինայի հարվածների հետ, որոնք վերջին ամիսներին թիրախավորում են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններն ու նավթային ենթակառուցվածքները։ Reuters-ի գնահատմամբ՝ այդ հարվածների հետևանքով Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների շուրջ մեկ քառորդը ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասնակիորեն շարքից դուրս է եկել։

Դրա ֆոնին Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են կիրառվել, թեև ռուսական իշխանությունները պնդում են, որ իրավիճակը շուկայում մասամբ կայունացել է։

XS
SM
MD
LG