Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Ուկրաինան ուկրաինական մարտական ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը նայում է «Շարք» հետախուզական ԱԹՍ-ին. Հարավային Ուկրաինա, 2026թ.
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը նայում է «Շարք» հետախուզական ԱԹՍ-ին. Հարավային Ուկրաինա, 2026թ.

Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են երկկողմ մտադրությունների մասին համաձայնագիր, որը թույլ է տալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերն արտահանել ԱՄՆ՝ ռազմական փորձարկումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով համաձայնագրի մանրամասներին ծանոթ երկու աղբյուրներին։

Պաշտոնյաներից մեկը լրագրողի հետ զրույցում հաստատել է պայմանավորվածության ձեռքբերումը, իսկ երկրորդ զրուցակիցը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրել են երկու կողմերը։

«Մտադրությունների մասին երկկողմ հայտարարությունը, որն այժմ ստորագրվել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ուկրաինայի կողմից, հիմք է դնում անօդաչու թռչող սարքերի ոլորտում ապագա համագործակցության համար։ Սա նմանատիպ առաջին համաձայնագիրն է», -Ռաուֆօղլուն մեջբերել է իր զրուցակիցների խոսքերը։

Նման համաձայնագրի նախապատրաստման մասին մայիսին հայտնել էր Financial Times-ը։

Լրագրողների տվյալներով՝ նախագիծը նախատեսում է ուկրաինական անօդաչու համակարգերի ժամանակավոր արտահանում՝ ցամաքային, ծովային և օդային գործողությունների համար։

Նախատեսվում է, որ անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ում կօգտագործվեն «փորձարկման և գնահատման» նպատակով, ինչպես նաև ամերիկյան բանակի համար ապագա պահանջների ձևավորման գործընթացում։


XS
SM
MD
LG