Մատչելիության հղումներ

Զոհ, վիրավոր՝ Զապորոժիեի մարզին ռուսների հարվածներից

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Զապորոժիեում, 30-ը մայիսի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Զապորոժիեում, 30-ը մայիսի, 2026թ.

Ուկրաինայի Զապորոժիեի մարզին Ռուսաստանի զինված ուժերի հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:

Ֆյոդորովի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի տարածքին, հրդեհ է բռնկվել: Բացի այդ, վնասվել է 9 բազմաբնակարան շենք, դրանցից մեկը՝ լրջորեն:

Մայիսի լույս 30-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքին հարվածներ են հասցրել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով, X-101 թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, ասված է Ուկրաինայի զինված ուժերի առավոտյան տեղեկագրում: Ըստ նույն աղբյուրի՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցներով երկրի հյուսիսում, հարավում և կենտրոնում 280-ից ավելի թիրախ է խոցվել՝ հիմնականում տարբեր տեսակի անօդաչուներ, ինչպես նաև հինգ Х-101 հրթիռ:

Ռուսական զինուժը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով ավերել է Սումիի մարզի Շոստկա քաղաքի կայարանի շենքը, տուժել է նաև կայարանի ենթակառուցվածքը, զոհեր չկան, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

XS
SM
MD
LG