Մատչելիության հղումներ

Ռուսները Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել

Հրդեհ Սև ծովում նավարկող նավի վրա, արխիվ
Հրդեհ Սև ծովում նավարկող նավի վրա, արխիվ

Ռուսական զորքերը գիշերը Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել, այդ թվում ANT բեռնանավը, որը նավարկում է Վանուատուի դրոշի ներքո և պատկանում է թուրքական ընկերության:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն՝ բեռնված նավը Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկից ուղևորվում էր Թուրքիա: Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմի երկու անդամներ վիրավորվել են:

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի տվյալներով՝ գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վանուատուի, Կոմորյան կղզիների և Պանամայի դրոշների ներքո նավարկող երեք նավի:

XS
SM
MD
LG