Մատչելիության հղումներ

Զելենսկին կադրային փոխատեղումներ է անում


Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հեռանում է իր պաշտոնից, երկուշաբթի հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Վերջինս X սոցիալական ցանցում հայտնել է, որ Մալյուկի հետ խոսել Է գերատեսչության ղեկավարի հնարավոր թեկնածությունների մասին:

Մալյուկը Տելեգրամում հաստատել է, որ հրաժարական է տալիս և հայտարարել, որ մնալու է համակարգում՝ «համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողություններ» իրականացնելու համար:

42-ամյա Մալյուկն Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ղեկավարում է 2023 թվականից, այս ընթացքում նա ղեկավարել է գործակալության կողմից իրականացված մի քանի աղմկահարույց սպանություններ և հատուկ գործողություններ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում:

Զելենսկին ասել է, որ հանդիպել է Մալյուկի հետ՝ շնորհակալություն հայտնելու նրան ծառայության համար և հանձնարարելու նրան կենտրոնանալ այնպիսի գաղտնի գործողությունների վրա, որոնք դեռ անցկացվում են ծառայությունում:

Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի դեմ ավելի շատ նման գործողություններ են անհրաժեշտ:

Ներկայումս Զելենսկին նախաձեռնել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ապարատի կադրային վերակազմավորում:

Նա ռազմական հետախուզության նախկին ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել է նախագահական վարչակազմի ղեկավար, ինչպես նաև հայտարարել է Պաշտպանության նախարարությունում նոր ղեկավարության մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG