Մատչելիության հղումներ

Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Բուդանովին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին՝ Անդրեյ Երմակի փոխարեն, ով նոյեմբերին հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի և իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։

«Ուկրաինան այժմ պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանական և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա, և նախագահի գրասենյակը, առաջին հերթին, կծառայի այս խնդիրների կատարմանը։ Կիրիլոն ունի մասնագիտացված փորձ այս ոլորտներում և բավարար ուժ՝ արդյունքների հասնելու համար», - գրել է Զելենսկին։

Բուդանովը դեռևս չի մեկնաբանել նախագահի հայտարարությունը։

Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։

Զելենսկին դեռ չի նշել, թե ով է փոխարինելու Բուդանովին հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG