Մատչելիության հղումներ

Զելենսկի. Բելառուսցիներն ավելի քիչ իրավունքներ ունեն, քան Լուկաշենկոյի շպիցը


Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում
Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում

Ուկրաինայի նախագահը Բելառուսը Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարության ներքո անվանել է «ռուսական գեներալ-նահանգապետություն», հայտարարելով, թե «Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այժմ ավելի շատ բան է թույլատրվում, քան բելառուսցի ժողովրդին»:

Այդ հայտարարությունները Վլադիմիր Զելենսկին արել է Վիլնյուսում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ռուսական կայսրության դեմ 1863 թվականի Հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին: Ապստամբությունն ընդգրկել է այն ժամանակվա Լեհական Թագավորությունը և Արևմտյան երկրամասի (ներկայիս Բելառուսի և Լիտվայի տարածքները) մի մասը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ 2020 թվականի բողոքի ցույցերը Բելառուսում արժանի էին Եվրոպայի կողմից ավելի մեծ աջակցության: Զելենսկին ընդգծել է, որ ներկայումս Բելառուսի իշխանություններն աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՝ այդ թվում գործնական քայլերով:

Նախօրեին Վարշավայում 1863-ի ապստամբների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել բելառուսական ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG