Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի կապակցությամբ ներում է շնորհել 20 քաղբանտարկյալների։
Սա ավտորիտար կառավարմամբ հայտնի երկրում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում․ շաբաթներ առաջ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ազատ էր արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում՝ հինգ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և այլախոհ, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին։ Վաշինգտոնն, իր հերթին, վերացրել էր Մինսկի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։
Իրավապաշտպանները պնդում են, որ ավելի քան 1000 քաղբանտարկյալներ դեռ մնում են ճաղերի ետևում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ