Մատչելիության հղումներ

Ընտրողների թիվը՝ 2 միլիոն 489 հազար 31

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընտրողների թիվը 2 միլիոն 489 հազար 31 է: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին գրավոր տեղեկացրել է Ներքին գործերի նախարարության Միգացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան տրամադրված տեղեկանքում ներկայացված է ընտրողների թիվը ըստ մարզերի և Երևանի վարչական շրջանների:

Ըստ այդմ՝ մայրաքաղաքում ընտրողների ընդհանուր թիվը 843 հազար 278 է, մարզերից ընտրողների ամենամեծ թիվը Կոտայքի մարզում է՝ 238 հազար 979, ամենափոքրը՝ Վայոց Ձորում՝ 43 հազար 751:



XS
SM
MD
LG