Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18-ամյա երկվորյակ եղբայրների քրեական գործը քննող քննչական բաժնի պաշտոնյան:
Դավիթ Կիրակոսյանը զբաղեցնում էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ բաժնի պետի պաշտոնը: Ազատման պատճառը նշված չէ, բայց այն, ըստ էության, կապված է հենց Կիրակոսյանի ենթակայությամբ քննվող աղկմահարույց գործի հետ:
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանն օրերս ազատվեց աշխատանքից ոչ պատշաճ վարքագծի պատճառով: Այս քննիչը Դավիթ Մինասյանի բնակարանում խուզարկության օրը տեսախցիկների առջև ասել էր, որ ոչինչ չի հայտնաբերել:
Մի քանի օր անց Քննչական կոմիտեն հայտարարեց, թե Հակոբ Հակոբկոխյանը Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել, մասնավորապես՝ թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալներ է հրապարակել և համազգեստով չի եղել: Քննիչը հրավիրվել է բացատրություն տալու համար, որից հետո դիմում էր ներկայացրել պաշտոնից ազատվելու մասին:
Դավիթ Կիրակոսյանը Հակոբկոխյանի անմիջական ղեկավարն էր, և, ըստ էության, պատասխանատւ քննիչի գործողությունների համար: Կիրակոսյանը խուզարկությանը ներկա չի եղել: