Մատչելիության հղումներ

Turkish Airlines-ը մեկնարկել է Ստամբուլ - Երևան - Ստամբուլ չվերթները

Լուսանկարը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի
Լուսանկարը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի

Այսօր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է ժամանել Turkish Airlines ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:

«Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրության համաձայն՝ չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, Turkish Airlines ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, այլ հյուրեր:

Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից դրանց հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի, ասված է հաղորդագրությունում:



XS
SM
MD
LG