Մատչելիության հղումներ

TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին. Օքթայ

ԱՄՆ - Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ - Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.

TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին։ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն է այդ մասին այսօր հայտարարել՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ եղել են Թուրքիայի առաջնահերթությունը։

APA գործակալության փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ 10-րդ նիստի ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Օքթայը ևս մեկ անգամ շեշտել է, որ այն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, և որ Անկարան Բաքվի և Երևանի վերջին քայլերը դիտարկում է որպես վստահության ամրապնդման միջոց։

«Թուրքիան շարունակում է հարաբերությունների նորմալացման գործընթացը Հայաստանի հետ։ Թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Վրաստանի ներդրումն ու համագործակցությունը այս երկխոսության մեջ մեծ արժեք ունի», - նշել է Ֆուաթ Օքթայը։


XS
SM
MD
LG