Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ նախագծի հիմքում երկու երկների կառավարությունների հաստատած «իրագործման շրջանակն» է, որն էլ իր հերթին ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հիման վրա։
Փաշինյանը շեշտել է, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը:
TRIPP նախագծին հայաստանյան այցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է՝ ԱՄՆ-ն շատ դրական և կառուցողական դեր է խաղալու այս գործում։ Ջեյ Դի Վենսի կարծիքով՝ ներդրողների պակաս չի լինելու, սակայն ծրագրի հաջող ընթացքը Ամերիկայի փոխնախագահը կապել էր խաղաղության համաձայնագրի ապագայի հետ: Ջեյ Դի Վենսը նաև հնարավոր ներդրումների թիվ չէր նշել: