Մատչելիության հղումներ

Թրամփը «հսկայական հաջողություն» է համարում իր այցը Պեկին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, 15-ը մայիսի, 2026թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, 15-ը մայիսի, 2026թ.

Չինաստանից վերադարձած ԱՄՆ նախագահն իր երկօրյա այցը «հսկայական հաջողություն» է համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում:

«Շատ բաներ են տեղի ունեցել, ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք: Կարծում եմ՝ սա պատմական պահ է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Սա վերջին ինը տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին: Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը:

Նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը համաձայնել է ավելի քան 200 «Բոինգ» և ևս 750 այլ ինքնաթիռ գնել, ինչպես նաև 450 շարժիչ՝ ամերիկյան «Ջեներալ Էլեկտրիկ»-ից:

XS
SM
MD
LG