ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Պեկին, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։
Սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017-ից ի վեր, և տեղի է ունենում երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին։ Երկրորդ անգամ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Դոնալդ Թրամփը մի շարք առևտրային սահմանափակումներ ու բարձր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ մեղադրել Պեկինին անարդար մրցակցության համար։
Այսօր բարձր մակարդակով կայանալիք բանակցություններից առաջ Թրամփին է դիմել Ուկարինայի առաջնորդը։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի գործընկերոջը նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանը քննարկել ռուսական պատերազմի դադարեցման թեման։
Չինաստանը Ռուսաստանի մերձավոր տնտեսական և քաղաքական գործընկերն է, որն արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում չեզոք դիրքորոշում է զբաղեցնում և երբեք չի դատապարտել ռուսական ներխուժումը։