Մատչելիության հղումներ

«Թայվանի շուրջ անհամաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության». Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր՝ ԱՄՆ նախագահի հետ երկօրյա գագաթնաժողովի մեկնարկին, զգուշացրել է, որ Թայվանի շուրջ անհամաձայնությունը կարող է վտանգել երկկողմ հարաբերությունները և նույնիսկ հանգեցնել հակամարտության։

Հանդիպումից հետո լրագրողներն ԱՄՆ նախագահից հետաքրքրվել են՝ արդյո՞ք օրակարգում է եղել նաև Թայվանի հարցը։ Թրամփը չի արձագանքել։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ պնդել է, որ «բոլորի շահերից է բխում, որպեսզի կայունությունը պահպանվի»։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այսօր Պեկինում սկսել են բարձր մակարդակի բանակցությունները։ Հանդիպմանը նախորդել է հանդիսավոր դիմավորման արարողություն։

Ըստ հաղորդումների՝ բանակցությունների օրակարգում առանցքային են առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև միջազգային անվտանգության թեմաները՝ Իրանի և Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։

«Պատիվ է ձեզ հետ լինելը։ Պատիվ է ձեր ընկերը լինելը, և Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէ», - ասել է Թրամփը։

Սի Ծինփինը, իր հերթին, ավելի զուսպ շեշտադրումներ է արել՝ ընդգծելով, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։ Նրա խոսքով՝ երկու երկրները պետք է կարողանան կառավարել մրցակցությունը և խուսափել հակամարտության տանող տրամաբանությունից։

«Մենք պետք է լինենք գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, նպաստենք միմյանց հաջողությանը, միասին բարգավաճենք և գտնենք նոր դարաշրջանում մեծ պետությունների համակեցության ճիշտ ճանապարհը», - ասել է Սին։

XS
SM
MD
LG