Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ առաջիկայում Վաշինգտոնը պատրաստվում է բանակցել Կուբայի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում՝ Կուբան «ձախողված պետություն» որակելով։
Թրամփի պնդմամբ՝ «Կուբան օգնություն է աղերսում, և մենք խոսելու ենք նրանց հետ»։
Տնտեսական կացությունը Կուբայում կտրուկ վատթարացել էր տարեսկզբին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ձերբակալությունից և վենեսուելական նավթի՝ Կուբա առաքումների դադարեցումից հետո։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվել կղզու՝ ԱՄՆ կողմից սահմանված ծովային շրջափակման հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ