Կուբայի ափերի մոտ մոտորանավով տեղի ունեցած միջադեպի ընթացքում զոհված չորս անձանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է եղել, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Եվս մեկ ամերիկացի, որը վիրավորվել է միջադեպի ընթացքում, բժշկական օգնություն է ստանում Կուբայի հիվանդանոցներից մեկում։
Կուբայի կառավարությունը հայտարարել էր, որ մոտորանավը մտել է երկրի ջրային տարածք: Նավի վրա գտնվողները կրակ են բացել մոտեցող կուբացի սահմանապահների վրա, որոնք էլ պատասխան կրակ են բացել, որից հետո մոտորանավի վրա գտնվողներից չորսը սպանվել են, վեցը՝ վիրավորվել։
Կուբայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խումբը կազմված էր կառավարության դեմ հանդես եկող կուբացիներից, որոնցից մի քանիսը նախկինում հետախուզվում էին հարձակումներ պլանավորելու համար։ Նրանք եկել էին Միացյալ Նահանգներից՝ հագնված քողարկման հագուստով և զինված ինքնաձիգներով, ատրճանակներով, ինքնաշեն պայթուցիկներով, բալիստիկ բաճկոններով և հեռադիտակային նշանոցներով, հայտնել է Կուբան։
ԱՄՆ-ը խոստացել է անցկացնել սեփական հետաքննությունը։ Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան նավի կողմից Կուբայի ծովային սահմանի խախտումը կապված չէ Միացյալ Նահանգների որևէ գործողության հետ։