Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները զրուցել են հեռախոսով

Արխիվ
Արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի հեռախոսազրույցը։

Դրա ընթացքում Ռուսաստանի վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Բաքվին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանն օժանդակելու համար։

«Կառավարությունների ղեկավարները ընդգծել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ նախօրեին Ադրբեջան կատարած այցի կարևորությունը։ Կողմերը նաև ողջունել են ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանում երկկողմ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու մասին պայմանավորվածությունը»,- հաղորդում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG