Մատչելիության հղումներ

ՌԴ-ն չի տեսել որևէ ապացույց, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Լավրով

Ռուսաստանը դեռ որևէ ապացույց չի տեսել, որ Իրանը միջուկային զենք է մշակում, մինչդեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են իրենց հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Մենք դեռ որևէ ապացույց չենք տեսնում, որ Իրանը միջուկային զենք է մշակում, ինչը պատերազմի հիմնական, եթե ոչ միակ արդարացումն էր», - Բրունեյում հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասել է, որ Իրանի վրա հարձակումների հետևանքներն զգացվում են ամբողջ տարածաշրջանում, և արաբական երկրները տնտեսական վնասներ և կորուստներ են կրում։

XS
SM
MD
LG