Մատչելիության հղումներ

«Փոքր քայլերով և խաղաղություն հաստատելով». Փաշինյանը խոսել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի մասին


Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

«Զգայուն հարց է սա, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում», - նախօրեին Գերմանիայուն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման մասնակիցներից մեկի հարցին:

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը: Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը: Դա է մեր դիրքորշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես : Դա է մեր ընկալումը», - ասել է Փաշինյանը:

Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում՝ Արցախ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում, մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG