Մատչելիության հղումներ

Փեզեշքիանն ընդգծել է Իրանի միջուկային իրավունքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող Իրանին զրկել միջուկային իրավունքներից՝ հղում անելով իրանական ISNA-ին, հայտնում է Reuters գործակալությունը։

«Թրամփն ասում է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային իրավունքները, բայց չի ասում՝ ո՞ր մեղքի համար։ Ո՞վ է նա, որ պետությանը զրկի իրավունքներից», - ասել է Փեզեշքիանը։

Նախորդ շաբաթավերջին ԱՄՆ-Իրան իսլամաբադյան անարդյունք բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցային կետերից «մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը»։

Թեհրանից պնդում են, սակայն, որ քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացումը իրենց իրավունքն է։


XS
SM
MD
LG