ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:
«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան, թե ոչ, - պատասխանել է նա, - Եթե նրանք չվերադառնան, ինձ համար ընդունելի կլինի»։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, որ առաջ է մղում միջուկային զենքի ստեղծումը։
«Նրանք դեռ ցանկանում են դա, և նրանք դա հստակեցրել են։ Իրանը միջուկային զենք չի ունենա», - նշել է ԱՄՆ նախագահը։
Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել էր «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։