Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում քննարկել են տարածաշրջանային զարգացումները:
Ըստ կառավարության հաղորդագրության՝ նրանք կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Իրանում արդեն 11-րդ օրն է՝ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները:
Փաշինյանն աշխատանքային այցով է Փարիզում: Այսօր նա մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին:
Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։