Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Փարիզում քննարկել են ՀՀ էներգետիկ ոլորտի ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարները։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ նրանք խոսել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցերի մասին։
Ավելի վաղ ելույթ ունենալով Միջուկային էներգիայի գագաթնաժողովում՝ Փաշինյանն ասել է, որ ՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ:
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում», - շեշտել է նա:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում փետրվարի 9-ին Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, Վենսը հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն: Պաշտոնական Մոսկվան արձագանքեց, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի: