Մատչելիության հղումներ

Հայաստանը միայն ընտրել է մոդուլային ատոմակայանի տարբերակը, հստակ չէ՝ որ երկրի առաջարկը կընդունվի. ՏԿԵ փոխնախարար

Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցեն և որ երկրի առաջարկը կընդունվի: «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ քննարկումները դեռ շարունակվում են:

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի շրջանակում ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերությունը ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքներով կներկայացնի առաջարկ նոր էներգաբլոկի կամ էներգաբլոկների տեսակի և հզորության մասին: Թե երբ են ներկայացնելու այդ առաջարկը գործադիրը չի տեղեկացնում:

Միացյալ Նահանգների փոխնագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, փոխնախագահ Վենսն էլ հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն, Մոսկվայի արձագանքը չուշացավ. ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի:


XS
SM
MD
LG